23 Մայիսի 2019, 626 - Ն
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում վերակառուցվող Մ 1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի մաս հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող մոտ 8 կմ հատվածի (կմ 29+600-կմ 37+544.68) կառուցման, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի կմ 40+000-կմ 47+400 հատվածի վերակառուցման համար տվյալ հատվածի օտարման գոտու սահմաններում գտնվող հաղորդակցուղիների վերատեղադրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ծրագրի իրականացման նպատակով սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքների օտարվող մասերի նկատմամբ, որոնք սահմանված են համապատասխանաբար սույն որոշման NN 3 և 4 հավելվածներով (այսուհետ՝ օտարվող սեփականություն), ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) Ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ Ծրագրի իրականացումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմանը, մասնավորապես՝ ճանապարհաշինական ծրագրի իրականացմանը, ինչպես նաև Ծրագրի արդյունքում ազդակիր համայնքներում՝ անխափան ոռոգման, ջրամատակարարման, կապի, գազամատակարարման և էլեկտրամատակարարման անխափան ապահովմանը.
2) Ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կմեծանա շուկաների, աշխատատեղերի և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, կզարգանա ենթատարածաշրջանային ու պետական տրանսպորտային ցանցը, ինչպես նաև ազդակիր համայնքներում կտեղադրվեն հաղորդակցուղիների նոր համակարգեր.
3) Ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման NN 3 և 4 հավելվածներում ընդգրկված օտարվող սեփականությունների օտարման, քանի որ N 3 հավելվածում ընդգրկված տարածքները գտնվում են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի մաս հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող մոտ 8 կմ հատվածի օտարման գոտու սահմաններում, իսկ N 4 հավելվածում ընդգրկված տարածքները գտնվում են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ 40+000-կմ 47+400 հատվածի վրա առկա՝ հաղորդակցուղիների վերատեղադրման համար անհրաժեշտ հողամասերի օտարման գոտու սահմաններում, և անհնար է ապահովել Ծրագրի իրականացումը՝ առանց տվյալ օտարվող սեփականությունների օտարման.
4) օտարվող սեփականության նկատմամբ ճանաչված հանրային գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում սույն որոշման NN 3 և 4 հավելվածներում նշված օտարվող սեփականությունների սեփականատերերին:
2. Հաստատել`
1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի մաս հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող մոտ 8 կմ հատվածի (կմ 29+600-կմ 37+544.68) կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչված տարածքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ 40+000-կմ 47+400 հատվածի վրա առկա հաղորդակցուղիների տեղափոխման նպատակով հանրության գերակա շահ ճանաչված տարածքների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի մաս հան-դիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող մոտ 8 կմ հատվածի (կմ 29+600-կմ 37+544.68) կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչված տարածքների օտարման գոտին՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ 40+000-կմ 47+400 հատվածի վրա առկա հաղորդակցուղիների տեղադրման նպատակով հանրության գերակա շահ ճանաչված տարածքների օտարման գոտին՝ համաձայն N 4 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) սեփականության ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.
2) սույն որոշման N 3 հավելվածում նշված օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2020 թվականի հունիսի 1-ն է.
3) սույն որոշման N 4 հավելվածում նշված օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 1-ն է.
4) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է.
5) սեփականության օտարման գործընթացն իրականացվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշումների պահանջներին համապատասխան.
6) սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
7) լիազոր մարմնի անունից օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունների կազմման, ստորագրման, ինչպես նաև լիազոր մարմնի բոլոր լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված