16 Փետրվարի 2006, 182 - Ն
ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի և 22-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արտադրական օբյեկտներն ըստ վտանգավորության դասակարգելու նպատակով հաստատել վնասակար նյութերի սահմանաքանակները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով վտանգավոր են համարվում այն օբյեկտները, որտեղ մեկ օրվա ընթացքում արտադրվող, վերամշակվող, պահվող, փոխադրվող, օգտագործվող կամ ստացվող վնասակար նյութերի ծավալները գերազանցում են սույն որոշման 1-ին կետով հաստատված սահմանաքանակները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: