Կառավարության որոշումներ

23 Մայիսի 2019, 603 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է՝
1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին ամրացված՝ սույն որոշման հավելվածում նշված գույքը և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց», «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց», «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» և «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարողին և առաջարկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնում-ընդունումը:

Հավելված