Կառավարության որոշումներ

16 Մայիսի 2019, 591 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ 2013 թվականի արտադրության, 14910.00 հազ. դրամ սկզբնական արժեքով «Հոնդա Ակորդ Սպորտ» մակնիշի ավտոմեքենան՝ 7109.47 հազ. դրամ մնացորդային արժեքով, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին՝ 15-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ֆինանսական միջոցների հաշվին: