10 Մայիսի 2019, 542 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) կարգի 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժգ» ենթակետով.
«ժգ) հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տվյալ հողամասի նկատմամբ հողագրունտի հանույթի իրավունք ստացած անձին:».
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 63.1-ին կետով.
«63.1. Գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերի և այլ հողատեսքերի գործառնական նշանակության հողամասերը տրամադրվում են վարձակալության՝ տվյալ հողամասից հողագրունտի հանույթ իրականացնելու համար:».
3) կարգի 72-րդ կետը «օգտագործման» բառից հետո լրացնել «կամ հողագրունտի հանույթի իրականացման» բառերով: