Կառավարության որոշումներ

2 Մայիսի 2019, 495 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1355-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի վերջին պարբերությունը և Վիճակախաղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 14.1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի Շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը հաստատելու մասին N 451-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) որոշման և որոշման N 1 հավելվածի վերնագրերում, ինչպես նաև որոշման և N 1 հավելվածի ամբողջ տեքստում ֆինանսների նախարարություն բառերը փոխարինել պետական եկամուտների կոմիտե բառերով, իսկ N 2 հավելվածում «ըստ ՀՀ ֆինանսների նախարարության» բառերը՝ «ըստ պետական եկամուտների կոմիտեի» բառերով.
2) որոշման նախաբանում և N 1 հավելվածի 1-ին կետում «Շահումով խաղերի և խաղատների մասին» բառերը փոխարինել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» բառերով.
3) որոշման և N 1 հավելվածի ամբողջ տեքստում «լիազոր մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «վերահսկող մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
4) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.
«9. Հաշվետվությունը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում այն ներկայացվում է որոշման 2-րդ կետով սահմանված՝ հաշվետվությունները ներկայացնելու ժամկետում վերահսկող մարմնի հաճախորդների սպասարկման սրահների միջոցով:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին N 288-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման և որոշման N 7 հավելվածի վերնագրերում, ինպես նաև որոշման ամբողջ տեքստում (բացառությամբ որոշման 3-րդ կետի) «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին» բառերը փոխարինել «վերահսկող մարմին» բառերով, իսկ որոշման տեքստում և հավելվածների վերնագրերում «լիազոր մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը՝ «վերահսկող մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 8րդ մասերը, վիճակախաղերի կազմակերպիչների կողմից օրենքով վերահսկող մարմին ներկայացվող տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացնելու միանման ձևերն ու կարգը սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.».
3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում ֆինանսների նախարարությանը բառերը փոխարինել պետական եկամուտների կոմիտեին բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունները լիցենզավորող մարմին ներկայացվելու կարգը և ձևը հաստատելու մասին N 1355-Ն որոշման և որոշման N 1 հավելվածի վերնագրերում, ինչպես նաև որոշման և N 1 հավելվածի ամբողջ տեքստում լիցենզավորող մարմին բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել վերահսկող մարմին բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: