Կառավարության որոշումներ

25 Ապրիլի 2019, 455 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից հետ վերցնել գույքը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա կրթության տեսչական մարմնին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա կրթության տեսչական մարմնի հետ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սահմանել, որ սույն որոշման NN 1 և 2 հավելվածների ցանկերում նշված գույքի հանձնման և ընդունման գործընթացի հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա կրթության տեսչական մարմնի միջոցների հաշվին:
Հավելված

Արխիվ

2024

2023