18 Ապրիլի 2019, 459 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 72-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) որոշման N 3 հավելվածի N 1 ձևում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) «Հայտնում ենք մեր համաձայնությունը, որ սույն դիմում-հայտարարագրով նշված չափահաս անձանց նույնականացման տվյալները տրամադրվեն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին։ Ինչպես նաև հայտնում ենք համաձայնություն առ այն, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն սույն դիմում-հայտարարագրով նշված նույնականացման տվյալների հիման վրա, ընտանիքի անապահովության գնահատման նպատակով, մեր վարկային պարտավորությունների վերաբերյալ մեզ տրամադրվելիք տեղեկատվությունը և գալիք մեկ տարվա ընթացքում դրա գծով փոփոխությունները` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով փոխանցի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.».
բ. վերջին աղյուսակում «Համաձայն եմ դիմում-հայտարարագրում ներառված տվյալների» բառերից հետո լրացնել «և դրույթների» բառերով.
գ. 2-րդ աղյուսակից հանել «Տեղեկանք` ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված (այդ թվում` առևտրային բանկի մասնաճյուղի միջոցով)՝ ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին (տեղեկանքն ստանալիս պետք է առկա լինի բոլոր չափահաս անդամների կողմից տրված համաձայնությունը կամ նրանց կողմից տրված նոտարական կարգով հաստատված լիազորագիր` նպաստ ստանալու համար դիմող անձին` ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցում կատարելու վերաբերյալ)» և «Հայտարարություն՝ ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և տվյալ հաշվետու տարվա ընթացքում դրա վրա հաշվեգրված տոկոսների մասին)» պարբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հետ կնքել պայմանագիր, որը առնվազն պետք է կարգավորի հետևյալ գործընթացները՝
• անձանց նույնականացման և անձանց դիմումները փոխանցելու գործընթացը,
• համաձայնությունների ստացման կարգը,
• կողմերի պատասխանատվությունը՝ այդ թվում նշելով համաձայնությունների ստացման ու տեղեկատվության արժանահավատության պատասխանատվությունը,
• վճարման կարգը և պայմանները,
• տեղեկատվության էլեկտրոնային փոխանցման ձևաչափերը, ծավալները և բովանդակությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 72-Ն որոշման 2-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի օգոստոսի 6-ից հետո ծագած հարաբերությունների վրա։