Կառավարության որոշումներ

18 Ապրիլի 2019, 435 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում 07 բաժնի 06 խմբի 01 դասի «13. Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում» ծրագրի շրջանակում «Էյչ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2018 թվականի օգոստոսի 16-ին կնքված՝ պետության կարիքների համար դյուրակիր համակարգիչների մատակարարման պետական գնման N ՀՀ ԱՆ ՀԲՄԱՊՁԲ-2018/34-1 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա. պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի ապրիլի 22-ը ներառյալ՝ պայմանագրի N 1 հավելվածի «Մատակարարման ենթակա քանակը» սյունակում նշված 2300 համակարգչի համար,
բ. պայմանագրի N 1 հավելվածի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «բազային հաճախականությունը` առնվազն 1,5 գՀց» բառերը փոխարինել «աշխատանքային հաճախականությունը` 1,1 - 2,4 գՀց» բառերով,
գ. «Էյչ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետով և պայմանագրի 6.2-րդ կետով հաստատված՝ մատակարարման ուշացման համար նախատեսվող տույժերը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում 07 բաժնի 06 խմբի 01 դասի «13. Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում» ծրագրի շրջանակում «Էյչ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2018 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ պետության կարիքների համար դյուրակիր համակարգիչների մատակարարման պետական գնման N ՀՀ ԱՆ ՄԱ-ՀԲՄԱՊՁԲ-2018/34-1 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա. պայմանագրի N 1 հավելվածի «Միավորի գինը/ՀՀ դրամ» սյունակում «119.760» թիվը փոխարինել «29.631,34» թվով,
բ. պայմանագրի N 1 հավելվածի «Ընդհանուր քանակը» սյունակում «120» թիվը փոխարինել «485» թվով,
գ. պայմանագրի N 1 հավելվածի «Մատակարարման ենթակա քանակը» սյունակում «120» թիվը փոխարինել «485» թվով,
դ. պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի ապրիլի 22-ը ներառյալ՝ պայմանագրի N 1 հավելվածի «Մատակարարման ենթակա քանակը» սյունակում նշված 120 համակարգչի համար, և մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ՝ պայմանագրի N 1 հավելվածի «Մատակարարման ենթակա քանակը» սյունակում նշված 365 համակարգչի համար,
ե. պայմանագրի N 1 հավելվածի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «բազային հաճախականությունը` առնվազն 1,5 գՀց» բառերը փոխարինել «աշխատանքային հաճախականությունը` 1,1 2,4 գՀց» բառերով,
զ. պայմանագրով սահմանել, որ սույն կետի 2րդ ենթակետի «դ» պարբերությամբ մատակարվող 365 համակարգիչները կարող են մատակարարվել տարբեր մոդելների տեսքով` համապատասխանելով պայմանագրի N 1 հավելվածում նշված տեխնիկական բնութագրի պահանջներին,
է. «Էյչ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4ի N 526Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 33րդ կետի 4րդ ենթակետով և պայմանագրի 6.2րդ կետով հաստատված՝ մատակարարման ուշացման համար նախատեսվող տույժերը:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2018 թվականի դեկտեմբերի 14ից հետո ծագած հարաբերությունների վրա: