18 Ապրիլի 2019, 427 - Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի խճուղու 10 հասցեում գտնվող՝ 280.6 քառ. մետր մակերեսով դիահերձարանի շենքը՝ վերջինիս սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործ նական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում՝
1) «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2015 թվականի փետրվարի 24-ին կնքված անհատույց օգտագործման N 08/0015 պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փոփոխությունների կատարումից և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սահմանել, որ առաջացած բոլոր ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: