18 Ապրիլի 2019, 417 - Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 -րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի և 6-րդ կետի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն հավելվածի։