29 Դեկտեմբերի 2005, 2408 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 91 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6, 10, 23, 24 և 261-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
բ) որոշումը լրացնել Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվություն չպահանջող շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների ցանկով` համաձայն N 2 հավելվածի.
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
Այդ կապակցությամբ որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը` համաձայն N1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների ցանկը, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում` համաձայն N2 հավելվածի»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: