4 Ապրիլի 2019, 412 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված՝ 2012 թվականի արտադրության 18480.0 հազ. դրամ սկզբնական արժեքով «Տոյոտա Լենդ Քրուզեր 150 2.7 GAS» մակնիշի մեքենան՝ 5174.4 հազ. դրամ մնացորդային արժեքով, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ 15-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ֆինանսական միջոցների հաշվին: