Կառավարության որոշումներ

21 Մարտի 2019, 370 - Ա

«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ «ԿԻՆՈԿԵՏ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Աշտարակի խճուղու 30 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը` համաձայն N 1 հավելվածի, վարձակալության հիմունքներով «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելուն:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության և «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ`
1) վարձակալության պայմանագիրը կնքվում է 15 տարի ժամկետով` ամսական 800,000.0 դրամ վարձավճարով.
2) վարձակալը պարտավորվում է տարածքի և դրա կենտրոնական հատվածում գտնվող լողավազանի բարեկարգման, կանաչապատման, հյուսիս-հարավ ճանապարհին միացող հատվածի վերանորոգման, տարածքի լուսավորման, ինչպես նաև դրա կապիտալ վերանորոգման համար 5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք դրամի չափով ներդրումներ, որից՝ 2.5 մլն եվրոն անբաժանելի բարելավումներ, ընդ որում, յուրաքանչյուր տարի առնվազն 500 հազ. եվրոյին համարժեք դրամի չափով` համաձայն N 2 հավելվածի.
3) վարձակալության պայմանագրի նոտարարական վավերացման և վարձակալության իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը կիրականացվեն «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:

Հավելված