29 Դեկտեմբերի 2005, 2407 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 626-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 25-րդ և 261-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
որոշմամբ հաստատված ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգում.
ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրում է համայնքում` համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը (բացառությամբ սույն կարգի 31-րդ կետով սահմանված դեպքերի):
Օրենքով և սույն կարգով Երևանի քաղաքապետին վերապահված ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրելու գործառույթների կատարման լիազորությունները Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են փոխանցվել համապատասխան տեղակալին կամ Երևանի գլխավոր ճարտարապետին».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.
«31. Երևանի թաղային համայնքի տարածքում շինարարության շահագործման ընդունումը փաստագրելու լիազորություններն իրականացնում է համապատասխան թաղային համայնքի ղեկավարը` հետևյալ օբյեկտների մասով`
ա) սեփականության իրավունքով պատկանող հողամասում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում 3 հարկն ու մանսարդը) և դրա օժանդակ շինությունները.
բ) բազմաբնակարան շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ վերջիններիս գործառնական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ, ինչպես նաև անհրաժեշտ լուսավորության ապահովման նպատակով պատուհանների բացում».
գ) 11-րդ կետում «իրավասու մարմնի» բառերը փոխարինել «սույն կարգի 3-րդ և 31-րդ կետերով սահմանված ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրող մարմնի (այսուհետ` իրավասու մարմին)» բառերով.
դ) 12-րդ կետում «շահագրգիռ պետական մարմիններին և շահագործող կազմակերպություններին (այսուհետ` շահագրգիռ մարմիններ)» բառերը փոխարինել «շահագրգիռ պետական մարմիններին (օրենքով սահմանված դեպքերում) և շահագործող կազմակերպություններին (եթե օբյեկտի շահագործման համար անհրաժեշտ է կնքել համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կամ առկա պայմանագրում կատարել փոփոխություն)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։