29 Մարտի 2019, 364 - Ն
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10 - Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10 - Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի.
2) ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10 -ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 4-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելը՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց.»,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարանով (այսուհետ՝ ապաստարան) ապահովելը՝ ընտանիքում բռնության ենթարկվածներին:».
2) հավելվածի 5-րդ կետում «3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ ենթակետերով» բառերով.
3) հավելվածի 15-րդ կետը «կացարանով» բառից հետո լրացնել «և ապաստարանով» բառերով.
4) հավելվածին կից ձևի 4-րդ կետով նախատեսված աղյուսակի առաջին սյունակում՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելը՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց.»,
բ. սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) ապաստարանով ապահովելը՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց:»:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10 - ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և N 3 հավելվածը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված