29 Մարտի 2019, 332 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման և իրացման գործընթացը կազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացում կատարելու և գնման ընթացակարգ սահմանելու մասին» N 861-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
2) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրացվող հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման առավելագույն գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահը..
3) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական բնակավայրերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների անհատույց օգտագործման մասին պայմանագիր: Հսկիչ-դրամարկղային մեքենաները տրամադրվում են պայմանագրի կնքման օրը՝ անհատույց օգտագործման իրավունքով: Ընդ որում՝ պայմանագրում պարտադիր նախատեսվում են հետևյալ պայմանները՝»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ին: Որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված դրույթները տարածվում են նաև մինչև այդ ենթակետը ուժը կորցրած ճանաչելու օրը հարկային մարմին ներկայացված և այդ օրվա դրությամբ չբավարարված հայտերի վրա: