29 Դեկտեմբերի 2005, 2406 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 812 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ, 17-րդ, 23-րդ և 261-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ 17-րդ, 23-րդ և 261-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ցանկը` համաձայն N 3 հավելվածի».
բ) որոշմամբ հաստատված կարգում`
գլխամասում «Հավելված ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման» բառերը փոխարինել «Հավելված N 1 ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման» բառերով,
3-րդ կետի «բ» ենթակետը «առաջադրանքը» բառից հետո լրացնել «(ձև NN 1 և 2)» բառերով, նույն կետի «գ» ենթակետը «դեպքում» բառից հետո լրացնել «նաև» բառով, իսկ «մասին» բառից հետո` «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի N 346 որոշմամբ սահմանված կարգով կազմված» բառերով,
7-րդ կետի առաջին նախադասությունը «շինարարության թույլտվություն» բառերից հետո լրացնել «, որում համապատասխան նշում է կատարվում աշխատանքների իրականացման հաջորդականության վերաբերյալ (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն):» բառերով,
8-րդ կետի առաջին նախադասությունը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «ճարտարապետահատակագծային առաջադրանքով և» բառերով,
10-րդ կետի երկրորդ նախադասությունը «նշվում են» բառերից հետո «նախագծային առաջադրանքում» բառերը փոխարինել «պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքում, ընդ որում, վերջինս չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմաններին» բառերով,
12-րդ կետում «սույն կարգի NN 1 և 2 հավելվածների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի
N 812 որոշման NN 2 և 3 հավելվածների» բառերով,
13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) և օբյեկտի նախագծային փաստաթղթերը` դրանց համաձայնեցման մասին դիմումով ներկայացնում է համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետին, Երևանում` Երևանի քաղաքապետին (բացառությամբ սույն կարգի 131-րդ կետով սահմանված դեպքերի):
Երևան քաղաքում նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու լիազորությունները Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են փոխանցվել Երևանի քաղաքապետի համապատասխան տեղակալին կամ Երևանի գլխավոր ճարտարապետին»,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 131-րդ և 132-րդ կետերով.
«131. Երևանի թաղային համայնքի տարածքում նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու լիազորություններն իրականացնում է համապատասխան թաղային համայնքի ղեկավարը` հետևյալ օբյեկտների մասով`
ա) սեփականության իրավունքով պատկանող հողամասում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում 3 հարկն ու մանսարդը) և դրա օժանդակ շինությունները.
բ) բազմաբնակարան շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ վերջիններիս գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ, ինչպես նաև անհրաժեշտ լուսավորության ապահովման նպատակով պատուհանների բացում:
132. Սույն կարգի 13-րդ և 131-րդ կետերով սահմանված նախագծային փաստաթղթերը համաձայնեցնող մարմինը (այսուհետ` իրավասու մարմին) մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով իրազեկում է հասարակայնությանը»,
15-րդ կետում «կառուցապատման նախագիծը» բառերը փոխարինել «նախագծային փաստաթղթերը» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 151-րդ կետով.
«151. Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, սույն կարգի 13-րդ կետով նշված դիմումի հիման վրա, ընդ որում, սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե պատվիրատուն նախագծային փաստաթղթերը համաձայնեցման ներկայացնելիս, վերջիններիս հաստատման վերաբերյալ սույն կարգի 15-րդ կետում նշված որոշմամբ սահմանված կարգով գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմնին»,
16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
գ) որոշումը լրացնել NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: