4 Ապրիլի 2019, 341 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի և 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը իր հաշվեկշռում 2007 թվականի հունվարի 1-ին հաշվառված, 1996 թվականի արտադրության, USIA72GWH596 մակնիշի մոտորանավակը (սկզբնական արժեքը՝ 12,875,000.00 դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 8,325,000.00 դրամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման - ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը: