Կառավարության որոշումներ

29 Մարտի 2019, 320 - Ն

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 3-րդ կետի 11-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների աշխատավարձերի վճարման, այլ ընթացիկ ծախսերի իրականացման, ինչպես նաև լուծարման գործընթացի կազմակերպման հետ կապված անհրաժեշտ ծախսերի իրականացման նպատակով «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 37,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
2. «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների աշխատավարձերի վճարման, այլ ընթացիկ ծախսերի իրականացման, ինչպես նաև լուծարման գործընթացի կազմակերպման հետ կապված անհրաժեշտ ծախսերի իրականացման նպատակով «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 14,850.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
4. Սահմանել, որ «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի մասով ազատվում են 2019 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջե շահութաբաժնի վճարումից:
5. Առաջարկել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններին՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված