29 Մարտի 2019, 310 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N 1318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում`
ա. «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. ֆիսկալային հիշողություն (չջնջվող հիշող սարք)»,
բ. «բ» պարբերությունից հանել (յուրաքանչյուրը՝ ոչ պակաս 4 կարգից) բառերը,
գ. «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
է. SIM քարտով՝ 4G (+), 3G, 2G և GPRS կապուղիներով, WIFI, Ethernet պորտով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն,,
դ. «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
թ. ՀԴՄ սարք - պրոցեսինգային կենտրոն (վճարային քարտերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպություն) համակցության սերտիֆիկացում վճարային համակարգերում, որի համար պարտադիր է տվյալ ՀԴՄ սարքի EMVCo L1, EMVCo L2, PCI PED, TQM Label և այլն, եթե վճարային համակարգերի կողմից հետագայում նոր պարտադիր պահանջներ կսահմանվեն,,
ե. «գ», «ե», «զ», «ը», պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում`
ա. «բ», «ե», «ժ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
բ. է պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. պլաստիկ քարտերի, այդ թվում՝ վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով դրամական հաշվարկների իրականացումը,»,
գ. ը պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը. համապատասխան պարբերականությամբ՝ առնվազն յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ կապի հաստատումը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` հարկային մարմին) տեղեկատվական համակարգի հետ` սույն ենթակետի զ պարբերությամբ սահմանված արձանագրությանը համապատասխան տվյալների փոխանակման նպատակով (կտրոնների տվյալների ուղարկումը և նոր տվյալների ստացումը հարկային մարմնի միասնական շտեմարանից),».
3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
7. ՀԴՄ սարքը քանդելու (պատյանը բացելու) դեպքում պետք է իրականացվի ֆիսկալային ռեժիմի անջատում, ՀԴՄ-ում պահվող տվյալների ջնջում, բացառությամբ՝ ֆիսկալային հիշողության տվյալների:.
5) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում հեռախոսակապի բառը փոխարինել կապի բառով.
6) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում`
ա. 3-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերում ԱրՔա համակարգ բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել պրոցեսինգային կենտրոն բառերով,
բ. 4-րդ ենթակետից հանել (առավելագույնը 3 սերվեր) բառերը,
գ. 8-րդ ենթակետում ԱրՔա» բառը փոխարինել պրոցեսինգային կենտրոնի բառերով.
7) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում ԱրՔա համակարգի բառերը փոխարինել պրոցեսինգային կենտրոնի բառերով, իսկ ԱրՔա համակարգին բառերը` պրոցեսինգային կենտրոնին` ըստ պահանջի բառերով.
8) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
12) պլաստիկ քարտերի, այդ թվում՝ վճարային քարտերի, առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով գումարների հաշվեգրում:.
9) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը պլաստիկ քարտերի միջոցով, բառերից հետո լրացնել , այդ թվում՝ վճարային քարտերի, առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով բառերով.
10) որոշման N 1 հավելվածի 16-րդ կետից հանել , որը ծածկում է էներգաանկախ օպերատիվ հիշող սարքը (որում ձևավորվում են ֆիսկալային տվյալները), ֆիսկալային հաշվետվությունն ու վճարային փաստաթղթերը տպող սարքի կառավարման պրոցեսորը բառերը.
11) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 1-5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից նոր ՀԴՄ-ների ձեռքբերման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին ՀԴՄ-ների պահանջվող քանակության դիմաց վճարում.
2) էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացում հարկային մարմին՝ ձեռք բերված կամ վարձակալված ՀԴՄ-ն գրանցելու վերաբերյալ: Ներկայացված դիմումի հիման վրա ՀԴՄ-ի գրանցման ընթացակարգն իրականացվում է հարկային մարմնի սահմանած կարգով.
3) բավարարված դիմումների հիման վրա «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գրանցում հարկային մարմնի տեղեկատվական համակարգում.
4) ՀԴՄ-ի վաճառողի կողմից ՀԴՄ-ի կարգաբերում և դրա առաքման կազմակերպում.
5) հարկ վճարողի պայմանագրի կնքում սպասարկման կենտրոնի հետ, որն ապահովում է դրամական հաշվարկների մասին տեղեկությունների ուղարկման համար ցանցային կապի միջոցների առկայությունը.
6) հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգի և անմիջականորեն ՀԴՄ-ի միջոցով ՀԴՄ-ի ակտիվացում:.
12) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
13) որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
14) որոշման N 2 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. ՀԴՄ-ն հանվում է գրանցումից՝
1) տվյալ օբյեկտում ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեությունը դադարեցնելու դեպքում.
2) տվյալ օբյեկտում գործունեությունը դադարեցնելու, այդ թվում՝ կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման, նոտարի կողմից գործունեության դադարեցման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում.
3) վերակազմակերպվելու արդյունքում անմիջականորեն տվյալ կազմակերպության անվանմամբ ՀԴՄ-ի կիրառումը դադարեցվելու դեպքում.
4) անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի մահվան դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ կազմակերպությունը լուծարված է, սակայն առկա են հարկ վճարողի անվամբ գործող կարգավիճակով ՀԴՄ-ներ, ՀԴՄ-ները գրանցումից հանվում են հարկային մարմնի նախաձեռնությամբ՝ ՀԴՄ-ն հաշվառումից հանելու համապատասխան հիմքերը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված դեպքում ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտ չի լրացվում:».
15) որոշման N 3 հավելվածի 4-րդ կետը պլաստիկ քարտի միջոցով բառերից հետո լրացնել , այդ թվում՝ վճարային քարտերի, առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով բառերով.
16) որոշման N 3 հավելվածի 7-րդ կետը պլաստիկ քարտերի միջոցով բառերից հետո լրացնել , այդ թվում՝ վճարային քարտերի, առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով բառերով:
2. Սույն որոշմամբ սահմանված՝ հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված եզրակացության համար ներկայացվող հսկիչ-դրամարկղային մեքենաների և ցանցային կապի միջոցների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 12-րդ և 13-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ին: