Կառավարության որոշումներ

21 Մարտի 2019, 281 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1165-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ընդհանուր կանոնակարգի 6-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1035-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1165-Ա որոշման 1-ին կետում «Սուրեն Հովսեփյանին» բառերը փոխարինել «Արմեն Դպիրյանին» բառերով: