14 Մարտի 2019, 237 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1 ին և 9-րդ մասերի, 39-րդ հոդվածի 4 րդ մասի, 41-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման`
ա. 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1 կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48.1-ին հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնում է` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը.»,
բ. ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 1.1-ին և 2-րդ կետի 13-րդ ենթակետերը,
գ. 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կենսաթոշակ նշանակող իրավասու մարմիններն են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը.»,
դ. 1-ին կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը» բառերով,
ե. 1-ին կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը» բառերով,
զ. 1-ին կետի 4.1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «Արդարադատության» բառով.
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը» բառերով,
բ. 5-րդ կետը «ստորաբաժանում» բառից հետո լրացնել «կամ ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում» բառերով,
գ. 5.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «Արդարադատության» բառով,
դ. 6.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.2-րդ կետով.
«6.2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը, այդ անձի տված լիազորագիրը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ, եթե հաշմանդամ ճանաչված անձը հիվանդանոցային պայմաններում բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը):»,
ե. 14-րդ կետում «իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` անձի կողմից եկամտային հարկ վճարած լինելը,» բառերը փոխարինել «2013 թվականի հունվարի 1-ից հետո՝ անձի կողմից եկամտային հարկ վճարած լինելը, 2018 թվականի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կողմից շահութահարկ վճարած լինելը» բառերով,
զ. 19.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) մինչև 2005 թվականի հունիսի 30-ը ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 տարվա (այդ թվում` արտոնյալ հաշվարկով հաշվարկված) զինվորական ծառայության ստաժ.»,
է. 19.3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «Արդարադատության» բառով, իսկ կետի վերջին նախադասությունը «նշանակվում» բառից հետո լրացնել «դիմելու օրվանից» բառերով,
ը. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Եթե անձը նույն կազմակերպությունում զբաղեցրել է երկու պաշտոն (աշխատել է երկու մասնագիտությամբ) և աշխատանքի ընդունելը ձևակերպվել է մեկ հրամանով, որի մեջ գրառված մասնագիտություններից կամ պաշտոններից որևէ մեկը նշված է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկում, ապա տվյալ կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը հաշվառվում է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում:»,
թ. 43-րդ կետի 1-ին ենթակետում «ներկայացրել է այդ ժամանակահատվածում աշխատելու մասին փաստաթուղթ» բառերը փոխարինել «դիմել է այդ ընթացքում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու համար» բառերով, իսկ 3-րդ ենթակետում «ժամանակահատվածի` առնվազն 12 ամսվա զինվորական ծառայության ստաժ» բառերը փոխարինել «ժամանակահատվածում զինվորական ծառայության ստաժի մասին փաստաթուղթ» բառերով,
ժ. 43.2-րդ կետը և 46-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
ժա. 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է նաև հոգեբուժական հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագրով:»,
ժբ. 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«55. Կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:»,
ժգ. 57-րդ կետում «իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող» բառերը փոխարինել «ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Զինվորական կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուն կարող է դիմել նաև համապատասախան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:»,
ժդ. 59-րդ կետում «կենսաթոշակառուի բանկային հաշվի համարը» բառերը փոխարինել «բանկի անվանումը» բառերով,
ժե. 62-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 62.1-ին կետով.
«62.1. Եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձը բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը) և նրա կենսաթոշակ վճարելը դադարեցված է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է հաշմանդամ ճանաչված անձի տված լիազորագրով։»,
ժզ. 64.2-րդ կետը «ժառանգին» բառից հետո լրացնել «կամ դատարանի վճռով ժառանգություն ընդունած ժառանգին» բառերով.
ժէ. 66-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Այս դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում համաձայնագրի մասնակից պետության կենսաթոշակ նշանակող մարմին` բնակության մեկնած անձին կենսաթոշակ նշանակելու ժամկետի մասին եթե լիազորված անձն այդպիսի փաստաթուղթ չի ներկայացրել: Հարցման պատասխանն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը լիազորված անձին պատշաճ կարգով ծանուցում է հարցման պատասխանն ստանալու և չվճարված կենսաթոշակի գումարները վճարելու կամ չվճարելու մասին` ելնելով այդ պետությունում անձին կենսաթոշակ նշանակած լինելու կամ նշանակած չլինելու հանգամանքից: Այս դեպքում` չվճարված կենսաթոշակի գումարները վճարելու համար դիմելու օր է համարվում լիազորված անձի գրավոր դիմումն ընդունելու օրը, և այդ գումարներն անկանխիկ եղանակով վճարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:»,
ժը. 69-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 69.1-ին կետով.
«69.1. Թաղման նպաստի գումարը վճարվում է նաև այդ գումարն ստանալու իրավունք ունեցող (թաղման նպաստի համար դիմած) անձի տված և նոտարի վավերացրած` գումարն այլ անձի վճարելու մասին լիազորագրով:».
3) որոշման N 2 հավելվածում`
ա. 5.1-ին կետը «եռակի չափով» բառերից հետո լրացնել «, իսկ 3-րդ կետի «դ», «զ» ենթակետերում նշված ժամանակահատվածները` մեկուկեսի չափով» բառերով,
բ. 10-րդ կետը «համաձայնագրեր» բառից հետո լրացնել «կամ ըստ տարիների և ամիսների վճարված աշխատավարձի չափի վերաբերյալ արխիվային տեղեկանքներ,» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Ընդ որում, աշխատավարձի չափին վերաբերող արխիվային տեղեկանքների հիման վրա աշխատանքային ստաժում հաշվառվում են այն ամիսները, որոնց համար վճարվել է աշխատավարձ, իսկ աշխատանքային գործունեության ժամանակահատվածի սկիզբը համարվում է աշխատավարձ վճարած առաջին ամսվա առաջին օրը, վերջը՝ վերջին ամսվա վերջին օրը։»,
գ. 11.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.2-րդ կետով.
«11.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու` միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու) ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են, եթե օրենքով սահմանված դեպքում նրա համար կենսաթոշակային վճար է կատարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, ինչը հաստատվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ:»,
դ. 15-րդ կետից հանել «, կամ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր լինելու» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր լինելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սոցիալական վճար կատարած լինելը հավաստող վճարման անդորրագրերով:»,
ե. 20-րդ կետում «իսկ 2013 թվականից սկսած` եկամտային հարկ» բառերը փոխարինել «2013 թվականից սկսած` եկամտային հարկ, իսկ 2018 թվականից սկսած` շահութահարկ» բառերով,
զ. 23-րդ կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի» բառերը փոխարինել «Աշխատանքի» բառով,
է. 24-րդ կետում «կամ վկայականով» բառերը փոխարինել «, վկայականով կամ այդ հաստատություն ընդունվելու և ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանքով», իսկ «, որում նշվում են տեղեկանքը» բառերը փոխարինել «: Տեղեկանքներում նշվում են դրանք» բառերով,
ը. 29.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության» բառերով,
թ. 32-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտաքին» բառերը փոխարինել «Արտաքին» բառով,
ժ. 44-րդ կետից հանել «, անձնական հաշվառման գրքեր (քարտեր) և այլ փաստաթղթեր» բառերը,
ժա. 52-րդ կետը «մասին վկայականով» բառերից հետո լրացնել «, կամ նոտարական ակտով» բառերով.
4) որոշման N 3 հավելվածում՝
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1 Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը, այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը.»,
բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «Արդարադատության» բառով,
գ. 4-րդ կետի 5-րդ ենթակետը «մասնակցելու» բառից հետո լրացնել «կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու,» բառերով, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության» բառերը փոխարինել «Պաշտպանության» բառով, 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«8) պահեստազորի պատրաստության շրջանակներում սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպված վարժական (ուսումնական) հավաքների ժամանակ իրականացվող ծառայության ժամանակահատվածները հաստատվում են զինկոմիսարիատի տված տեղեկանքով.
9) Արցախի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության համակարգերում ծառայությունը հաստատվում է զինվորական գրքույկով կամ այդ ծառայության մասին աշխատանքային գրքույկի գրառումներով, իսկ դրանց բացակայության դեպքում` այդ մարմինների տված տեղեկանքով:»,
դ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ կետերով.
«8. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` զինվորական ծառայության ստաժի հանրագումարում մինչև վեց ամսվա (180 օրվա) զինվորական ծառայության ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ վեց ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ծառայության ստաժ:
9. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետով և 3-րդ կետի «ե» ենթակետով սահմանված ժամանակահատվածները զինվորական ծառայության ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ հաստատված ցանկերում ընդգրկված լեռնային և բարձր լեռնային վայրերում ծառայելու մասին` սույն կանոնների 3-րդ և 4-րդ կետերում նշված փաստաթղթերում առկա գրառումներով:».
5) որոշման N 5 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «տեխնիկներ» բառը փոխարինել «տեխնիկներ,» բառով.
6) որոշման N 6 հավելվածի աղյուսակի`
ա. 7-րդ կետի 3-րդ սյունակը «դաստիարակ,» բառից հետո լրացնել «մանկավարժ,» բառով,
բ. 10-րդ կետի 2-րդ սյունակը «պատկերասրահ» բառից հետո լրացնել «, տուն-թանգարան, արգելոց-թանգարան» բառերով.
7) որոշման N 8 հավելվածում`
ա. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «Արդարադատության» բառով,
բ. 5-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն» բառերով,
գ. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության» բառերով,
դ. 17-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների» բառերը փոխարինել «Ֆինանսների» բառով.
8) որոշման N 9 հավելվածում`
ա. 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի հոգեզավակի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը խնամատար ծնողին վճարվում է խնամատար ընտանիքում երեխայի հոգեզավակի գտնվելու ժամանակահատվածի համար: Մինչև երեխային հոգեզավակին խնամատար ընտանիքին հանձնելը նրա անունով կուտակված կենսաթոշակի գումարը նրան վճարվում է սույն կարգի 19-րդ կետով սահմանված կարգով:»,
բ. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը» բառերով,
գ. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարությունից, Արդարադատության նախարարությունից, Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ոստիկանությունից կամ Ազգային անվտանգության ծառայությունից» բառերով,
դ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Կազմակերպությունից կենսաթոշակառուի դուրս գրվելու դեպքում նրա կենսաթոշակը վճարվում է լրիվ չափով` դուրս գրվելու ամսվան հաջորդող ամսվա 1 ից:»,
ե. 18.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.2-րդ կետով.
«18.2. Մանկատանն ապրող երեխայի որդեգրվելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը վճարվում է որդեգրողին: Այդ գումարը վճարվում է միանվագ, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում որդեգրողի գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի հետ:»,
զ. 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.
«10) «ՍՕՍ» մանկական գյուղեր:».
9) որոշման N 10 հավելվածում`
ա. 3-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով,
բ. 6-րդ կետի 1-ին ենթակետում «վճիռը» բառից հետո լրացնել «, կամ նոտարական ակտը»,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ և կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, իսկ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնող անձը` իր անձը հաստատող փաստաթուղթը և այդ հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագիրը:
10.1. Եթե առաջին խմբի հաշմանդամին կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է այլ անձ, ապա նա, սույն ցանկի 10-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը:»,
դ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Եթե ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է այլ անձ, ապա նա, սույն կետում նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը և այդ հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագիրը:»,
ե. 18-րդ կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության» բառերով,
զ. 19-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «Արդարադատության» բառով,
է. 20-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության» բառերը փոխարինել «Առողջապահության» բառով և կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին կետով.
«20.1. Եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը ներկայացնում է այլ անձ, ապա նա, սույն ցանկի 20-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, հաշմանդամ ճանաչված անձի տված լիազորագիրը և այդ անձի` օտարերկրյա պետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժման մեջ գտնվելու մասին այդ հիվանդանոցի տված փաստաթուղթը` ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:».
ը. 25.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.2-րդ կետով.
«25.2. Եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձը բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը), ապա նրա չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար դիմող անձը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, հաշմանդամ ճանաչված անձի տված լիազորագիրը և այդ անձի` օտարերկրյա պետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժման մեջ գտնվելու մասին այդ հիվանդանոցի տված փաստաթուղթը` ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:»,
թ. 26-րդ կետի 2-րդ ենթակետը «վկայագիրը» բառից հետո լրացնել «կամ ժառանգություն ընդունելու մասին դատարանի վճիռը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։