14 Մարտի 2019, 229 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1634-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1634-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) չորս տարվա ընթացքում իրականացնել 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում՝ առաջին երեք տարում՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ չորրորդ տարում՝ 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` ստեղծելով 350-450 աշխատատեղ.»:
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում «Դամալա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել 2018 թվականի մարտի 12-ին կնքված թիվ 833-Օ պայմանագրում սույն որոշումից բխող
փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին։