14 Մարտի 2019, 226 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման N 2 հավելվածի «V. Նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների բժշկական հետազոտություն և բուժում իրականացնող բժշկական հաստատությունները» գլխի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Բժշկական հետազոտություն և բուժում իրականացնող հաստատություններ են՝
1) ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ
2) Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ
3) «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲԸ
4) Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ
5) Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամ
6) Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն ՍՊԸ
7) Թիվ 2 բուժմիավորում ՓԲԸ
8) Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն ՓԲԸ
9) Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն ՓԲԸ
10) Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն ՊՈԱԿ
11) Երևանի Հակատուբերկուլոզային դիսպանսեր ՓԲԸ
12) Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ
13) ՀՀ ԱՆ Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ
14) «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
15) ՀՀ ԱՆ «Հանրապետական նարկոլոգիական կենտրոն» ՓԲԸ
16) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ
17) «Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
18) «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոն» ՓԲԸ
19) ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ
20) «Դիագնոստիկա» բժշկական միավորում» ԲԲԸ
21) «Արաբկիր» բժշկական համալիր, Երեխաների և դեռահասների առողջության
ինստիտուտ» ՍՊԸ
22) «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ
23) «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
24) «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ
25) «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ
26) «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ
27) «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
28) «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ
29) «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվ. Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ
30) Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
31) Երևանի կայազորային հոսպիտալ
32) Լոռու կայազորային հոսպիտալ
33) Զանգեզուրի կայազորային հոսպիտալ
34) Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: