7 Մարտի 2019, 231 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 420-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Աջակցություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից իրականացվող ծրագրին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը` համաձայն N 7 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծախսերի նախահաշվի շրջանակում զինծառայողների բուժման կազմակերպման համար չնախատեսված կամ հրատապ դեղերի ձեռքբերումը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա իրականացվելու դեպքում կարող են չկիրառվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, «գ» պարբերության հետևյալ՝ «մասնակիցը հայտով ներկայացնում է համատեղ գործունեության պայմանագիր և հրավերով նախատեսված՝ մասնակցության իրավունքը և որակավորումը հիմնավորող փաստաթղթեր», «զ» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները: Ընդ որում, հրատապ կամ չնախատեսված են համարվում այն դեղերը, որոնք ներառված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ռազմաբժշկական ծառայության ոլորտում օգտագործման ենթակա դեղերի ցանկում կամ ներառված են ցանկում, սակայն մինչև կարիքի առաջացումը կազմակերպված գնման ընթացակարգի շրջանակում հնարավոր չի եղել ապահովել դրանց ձեռքբերումը: