7 Մարտի 2019, 191 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1499-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՄՈՒԼՏԻ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1499-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 56-րդ տողի «Քանակը» սյունակում «19 091,2» թիվը փոխարինել «19 398,6» թվով և «Արժեքը (դրամ)» սյունակում «33 826 810» թիվը՝ «41 773 158» թվով.
2) «Ընդամենը» պարբերության մեջ «171,081,528» թիվը փոխարինել «179,027,876» թվով։