7 Մարտի 2019, 177 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1663-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՄՈՒԼՏԻ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1663-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 58-րդ տողի «Քանակը» սյունակում «19 091,2» թիվը փոխարինել «19 398,6» թվով, իսկ «Արժեքը» սյունակում «33 826 810» թիվը՝ «41 773 158» թվով.
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «176 099 280» թիվը փոխարինել «184 045 628» թվով։