Կառավարության որոշումներ

28 Փետրվարի 2019, 167 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 970-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել որպես նվիրատվություն «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը հանձնվող շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Որպես նվիրատվություն ընդունել N 1 հավելվածում նշված «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները:
3. Հաստատել բժշկական կազմակերպություններին նվիրաբերությամբ հանձնվող շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները Հայաստանի Հանրապետությունում շտապ բուժօգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով նվիրաբերել Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող բժշկական կազմակերպություններին` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի:
5. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված 9 (ինը) շտապ օգնության ռեանիմոբիլները` օժանդակ սարքավորումներով հանդերձ, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին եռակողմ պայմանագրերի կնքումը բժշկական կազմակերպությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող կամ պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող մարմինների հետ.
2) սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ կնքվելիք պայմանա-գրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին, սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են բժշկական կազմակերպությունների միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 970-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված շտապ օգնության մեքենաներից 2 (երկու) ռեանիմոբիլ հետ վերցնել և մեկը` օժանդակ սարքավորումներով հանդերձ, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, մյուսը՝ օժանդակ սարքավորումներով հանդերձ, նվիրաբերել «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին`
ա. եռակողմ պայմանագրի կնքումը «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և վերջինիս բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող մարմնի հետ,
բ. երկկողմ պայմանագրի կնքումը «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ.
2) սույն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված՝ կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին, սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են բժշկական կազմակերպությունների միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հավելված

Արխիվ

2024

2023