26 Հունվարի 2006, 136 - Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ և 55-րդ հոդվածի 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել փրկարարական ծառայողին ամենամյա չօգտագործված հերթական արձակուրդի օրերի դիմաց տրվող դրամական փոխհատուցման հաշվարկման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: