Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2019, 99 - Ն

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն N 1 հավելվածի, հետագայում օտարելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները, համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները, համաձայն N 3 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները, համաձայն N 4 հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հանձնելու պայմանով:
5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
7. Սահմանել, որ՝
1) սույն որոշման N 1 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին.
2) սույն որոշման N 2 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին.
3) սույն որոշման N 3 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության կառավարության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ նախատեսելով դրույթ այն մասին, որ որոշման N 4 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հավելված