Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2019, 90 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 1-ին կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«1136 ծրագրի 1102 միջոցառմամբ սահմանված դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտ առաջին և երկրորդ եռամսյակներում սահմանել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամին:».
2) N 5 հավելվածի N 8 աղյուսակում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի.
3) N 11 հավելվածի NN 11.3 և 11.1.3 աղյուսակների «1136 ծրագրի 11002 միջոցառման արդյունքի չափորոշիչներ» բաժնից հանել «ՕԿԱԿ հիմնադրամի կողմից» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ կնքվող դրամաշնորհի պայմանագրում նախատեսել դրույթ՝ դրամաշնորհի նպատակի, ակնկալվող արդյունքների, վերջիններիս որակական և քանակական ցուցանիշների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված