Կառավարության որոշումներ

12 Հունվարի 2006, 126 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների անվճար դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման և որոշմամբ հաստատված կարգի վերնագրերը «անվճար դասագրքերով» բառերից հետո լրացնել «և ուսումնական գրականությամբ» բառերով.

բ) որոշման 1-ին կետը «անվճար դասագրքերով» բառերից հետո լրացնել «և ուսումնական գրականությամբ (ծրագրային նյութի կատարումն ապահովող քարտեզներ, ատլասներ, էլեկտրոնային նյութեր, պլակատներ)» բառերով.

գ) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը «դասագրքերը» բառից հետո լրացնել «և ուսումնական գրականությունը» բառերով.

դ) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 71-րդ, 72-րդ, 73-րդ կետերով.

«71. Տարրական դասարանների ուսուցիչներին դասագրքերը տրամադրվում են

3 տարի ժամկետով, անվճար:

72. Միջնակարգ դպրոցներն անվճար ապահովվում են պետական պարտադիր ծրագրով նախատեսված առարկաների դասավանդումն ապահովող ուսումնական գրականությամբ:

73. Ուսումնական գրականությունը դպրոցներին տրվում է որպես գրադարանային ֆոնդ, և սովորողներն այդ ուսումնական գրականությունից օգտվում են անվճար»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: