Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2019, 87 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման հավելվածում ներառված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված շենքշի-նությունների քանդման (ապամոնտաժման) աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան շենքշինությունների քանդման արդյունքում ձևավորվելիք շինանյութը սեփականության իրավունքով անհատույց հանձնվում է սույն որոշման հավելվածում նշված դպրոցական շենքերի կառուցման համար ընտրված շինարարական կազմակերպություններին: Սահմանված քանդման (ներառյալ շենքերի հիմքերի) և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են մրցութային գործընթացում ընտրված շինարարական կազմակերպության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ 3-ամսյա ժամկետում լուծել սույն որոշման հավելվածում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը:
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին իրականացնել սույն որոշման հավելվածում նշված դպրոցների հաշվեկշռում գտնվող գույքի (բացառությամբ շենքերի և շինությունների) պահպանման աշխատանքները` մինչև տվյալ դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման ավարտը։
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ մինչև սույն որոշման հավելվածում նշված դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքների ավարտն ապահովել այդ դպրոցների աշակերտների՝ հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը:
Հավելված