6 Փետրվարի 2019, 80 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» N 474-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 7-րդ կետում «Խորհրդի նախագահ չեն կարող ընտրվել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք:» բառերը փոխարինել «Խորհրդի նախագահ կարող է ընտրվել հանրային պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության պատգամավորի, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի) կամ հանրային ծառայողը, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ:» բառերով.
2) որոշման 10-րդ կետը «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերով.
3) որոշման ամբողջ տեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: