Կառավարության որոշումներ

31 Հունվարի 2019, 76 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 153-Ն, 2017 թվականի մարտի 30-ի N 426-Ն, 2017 թվականի մայիսի 11-ի N 503-Ն, 2017 թվականի մայիսի 18-ի N 571-Ն որոշումներով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներով ստեղծված և Հայաստանի Հանրապետության համայնքներին նվիրաբերվող գույքի ցանկը՝ համաձայն հավելվածի` նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել գույքի` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով նվիրաբերության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, ինչպես նաև պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` համայնքների միջոցների հաշվին:
3. Առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին գազամատակարարման օբյեկտների մասով, սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի ավարտից հետո «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր:
Հավելված