Կառավարության որոշումներ

31 Հունվարի 2019, 61 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը «ե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» և «է» ենթակետերով․
«զ) առաջին, երկրորդ և երրորդ դասի ռադիոակտիվ նյութերի համար՝ ֆիզիկական պաշտպանության և վթարային հակազդման պլանները.
է) սույն կետի «զ» ենթակետում նշված փաստաթղթի փորձաքննության մասին եզրակացությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: