31 Հունվարի 2019, 62 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության hամայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի իրականացման ընթացքի և մշտադիտարկման տեղեկանքի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի։».
2) որոշումը լրացնել նոր՝ NN 2, 3 և 4 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
3) որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 4.5-րդ կետը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված