31 Հունվարի 2019, 53 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման կարգը` համաձայն N 5 հավելվածի».
2) 4-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով.
3) N 2 հավելվածի 5-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «,համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ,» բառերը.
4) N 2 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համաչափ բաշխումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում բնակվող բնակչության թիվը, վերակառուցված և բժշկական սարքավորումներով վերազինված բժշկական կազմակերպությունների առկայությունը, ընդհանուր հիվանդացության մակարդակը, ծավալված մահճակալների թիվը և դրանց զբաղվածությունը, կազմակերպության կողմից վճարովի հիմունքներով մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծավալները, ինչպես նաև Երևանից հեռավորությունը՝ սույն կարգի V գլխում սահմանված սկզբունքներով կազմակերպությունների ընթացիկ տարվա սկզբում հաշվարկված տարեկան սահմանափակված բյուջեի ընդհանուր ծավալներում նախարարի կողմից կարող են կատարվել 20 տոկոսի չափով ավելացումներ և նվազեցումներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրերով նախատեսված միջոցների սահմաններում:».
5) N 2 հավելվածի 9-րդ կետից հանել «Երևան քաղաքում հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպությունների և ուղեգրող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը:» բառերը.
6) N 2 հավելվածի 9.3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքում » և «Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը» բառերը, իսկ «սույն կետում նշված» բառերից հետո լրացնել «ընդհանուր» բառով.
7) N 2 հավելվածի 12-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «(բացառությամբ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01-35.99 անապահովության միավոր ունեցող նպաստառուների)» բառերը.
8) N 2 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «սեռական» բառից առաջ լրացնել «մաշկային և» բառերով.
9) N 2 հավելվածի 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
10) N 2 հավելվածի 30-րդ կետի 4-րդ ենթակետում «և ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով.
11) N 3 հավելվածի I գլխի 6-րդ կետում « Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ», «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող հղիների ախտաբանական ծառայությունների և «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների» բառերը փոխարինել «սույն որոշման N 2 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բժշկական օգնության տեսակների և ծառայությունների » բառերով.
12) N 3 հավելվածի I և II գլուխների 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Առանձին դեպքերում, երբ հիվանդը, ելնելով սոցիալական ծանր վիճակից հնարավորություն չունի իրականացնելու սահմանված չափով համավճար, բժշկական հաստատությունում ստեղծված հանձնաժողովի պատճառաբանված որոշման հիման վրա (գրավոր արձանագրելով) այդ հիվանդը կարող է ազատվել համավճարից կամ նրա նկատմամբ կարող է կիրառվել զեղչված համավճար՝ սույն գլխի 12-րդ կետով սահմանված չափաքանակների շրջանակներում:».
13) N 3 հավելվածի II գլխի 5-րդ կետից հանել «` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ» բառերը.
14) N 5 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
15) N 8 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
16) N 7 հավելվածով հաստատված N 1 ձևի «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ» բաժնի 5-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «, թմրաբանական» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: