Կառավարության որոշումներ

17 Հունվարի 2019, 42 - Ն

2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ՝ 170 ՄԼՆ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.7-րդ կետի դրույթի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել 2018 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարների հաշվարկման և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5-րդ հոդվածով հաստատված` 2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի (N 6 հավելված) 3-րդ մասով նախատեսված առաջնային խնդիրների լուծման նպատակային ներդրումների իրականացման համար անհրաժեշտ գումարները կտրամադրվեն ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված