Կառավարության որոշումներ

24 Հունվարի 2019, 37 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման և հավելվածի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 1-ին, 4-րդ և 5-րդ կետերում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով, ինչպես նաև որոշման հավելվածի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
3) որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարնախարարի կողմից» բառերը, իսկ որոշման հավելվածի 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից՝ նորմատիվ ակտի տեսքով» բառերը փոխարինել «սույն իրավական ակտով» բառերով.
4) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հաստատել էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության մանրամասն տեխնիկական մասնագրերի և պետական մարմինների կողմից էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության անվտանգությունն ապահովելու համար կիրառման ենթակա անհրաժեշտ միասնական փաստաթղթերի ամբողջական փաթեթը՝ համաձայն N 2 հավելվածի:».
5) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության մանրամասն տեխնիկական մասնագրերի և պետական մարմինների կողմից էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության անվտանգությունն ապահովելու համար կիրառման ենթակա անհրաժեշտ միասնական փաստաթղթերի ամբողջական փաթեթը հնարավոր է անվճար ներբեռնել «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջից (www.ekeng.am):».
6) որոշման հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Միասնական սեմանտիկ փոխգործելիությունն ապահովում է պետական մարմինների կողմից մշակվող էլեկտրոնային համակարգերում կիրառման ենթակա սեմանտիկ (իմաստաբանական) տարրերը, հասկացությունները, բառարանները, տերմինները և տվյալների մոդելների ցանկերը, որոնք նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ապահովելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կարող են վերանայվել:».
7) որոշման հավելվածի 30-րդ կետից հանել «՝ այդ ուղեցույցները նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հետ,» բառերը.
8) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված