Կառավարության որոշումներ

17 Հունվարի 2019, 18 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայում փոփոխություն կատարելու և հողերի կատեգորիան փոխելու մասին N 985-Ն որոշման 4-րդ կետի ութամսյա ժամկետում բառերը փոխարինել նվիրատվության պայմանագիր կնքելու վերաբերյալ քաղաքացիների դիմումների ներկայացումից հետո վեցամսյա ժամկետում բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: