10 Հունվարի 2019, 2 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման N 1 հավելվածի 234-րդ կետի 2-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի «Հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» N 515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետով հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեն» բառերով.
3) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ հավատարմագրային կառավարման կարող են հանձնվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված՝ մասնավորեցման ենթակա կազմակերպությունների ցանկերում չընդգրկված կազմակերպությունների բաժնետոմսերը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված