20 Դեկտեմբերի 2018, 1518 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին N 347-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 1-ին և 2-րդ կետերի «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության» բառերը փոխարինել «սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված» բառերով,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիu) և պարբերական բժշկական զննություն անցկացվում է օրենքով սահմանված կարգով տրված բժշկական oգնության և uպաuարկման համապատաuխան տեuակ իրականացնելու լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում: Բժշկական oգնություն և uպաuարկում իրականացնող կազմակերպության սույն որոշման N 2 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան բժշկական օգնության և սպասարկման որևէ տեսակի լիցենզիայի բացակայության դեպքում համապատասխան բժշկական օգնությունը և սպասարկումն (ներառյալ լաբորատոր-գործիքային հետազոտությունները) իրականացվում է օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող այլ բժշկական oգնություն և uպաuարկում իրականացնող կազմակերպության կողմից` պայմանագրային հիմունքներով:»,
գ. 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) ուղեգրել դիմողին պահանջվող բժշկական և լաբորատոր-գործիքային հետազոտությունների»,
դ. 5-րդ կետի 1-ին ենթակետում «մաշկի մազածածկ մակերեսը» բառերը փոխարինել «մաշկը, դրա մազածածկ մակերեսը,» բառերով, իսկ «այդ թվում սեռական օրգանները (կանանց դեպքում՝ հայելիով)» բառերը հանել, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
ե. 6-րդ ու 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
զ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Լաբորատոր-գործիքային հետազոտությունները իրականացվում են հետևյալ մեթոդներով`
1) uիֆիլիuի նկատմամբ` միայն էքuպրեu եղանակով, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիայով, արյունը վերցվում է միայն ձեռքի մատից.
2) կոնտակտային հելմինթոզների նկատմամբ` կղանքի և (կամ) շուրջհետանցքային քերուկի հետազոտության միջոցով.
3) աղիքային վարակիչ հիվանդությունների ախտածին հարուցիչների և ախտածին ստաֆիլակոկի նկատմամբ` մանրէաբանական հետազոտության միջոցով.
4) վիրուսային հեպատիտ «Բ»-ի և «Ց»-ի նկատմամբ` արյան շճաբանական հետազոտության արագ թեսթ-համակարգերով: Արագ թեսթ-համակարգով դրական արդյունք արձանագրելու դեպքում` կեղծ դրական արդյունքից խուսափելու նպատակով հետազոտությունը շարունակվում է արյան իմունաֆերմենտային հետազոտությամբ.
5) ցուցման դեպքում` քոսի և սնկային հիվանդությունների նկատմամբ` նատիվ քերուկների մանրադիտմամբ.
6) տուբերկուլոզի նկատմամբ` թոքերի գործիքային հետազոտությամբ:
Գործիքային հետազոտությամբ «տուբերկուլոզ հիվանդության» ախտորոշման կամ դրա կասկածի դեպքում տվյալ անձը հետազոտվում է, և վերջնական ախտորոշումը կատարվում է համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից ընդունված հրամանի:»,
է. 9-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) եթե սանիտարական (բժշկական) գրքույկը չի համապատասխանում N 3 հավելվածի ձևին, այն համարվում է անվավեր: Սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու մասնագիտություններով: Բժշկական oգնություն և uպաuարկում իրականացնող կազմակերպության տնօրենն անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով կամ ֆաքսով հաղորդում, այնուհետև 24 ժամվա ընթացքում՝ գրավոր տեղեկատվություն է ներկայացնում բնակության վայրի` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում:»,
ը. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման 2-րդ հավելվածում ներառված կազմակերպություններում ու համապատաuխան մաuնագիտություններով աշխատող անձանց մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը չի թույլատրվում աշխատել մանրէակրության և մակաբուծակրության հայտնաբերման ու հետևյալ հիվանդությունների ախտորոշման դեպքում`
1) որովայնային տիֆ, պարատիֆեր, uալմոնելոզ, դիզենտերիա.
2) հիմենոլեպիդոզ, էնտերոբիոզ.
3) uիֆիլիu.
4) վարակիչ մաշկային հիվանդություններ.
5) թոքերի դրական և քսուկով տուբերկուլոզ, իսկ նորածնի, վաղ մանկական և նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար հակացուցում են հանդիսանում նաև բացասական քսուկով թոքային տուբերկուլոզը և արտաթոքային տուբերկուլոզը.
6) ախտածին ստաֆիլակոկակրություն, մաշկի, քիթ-ըմպանի, աչքի լորձաթաղանթի թարախային հիվանդություններ (այն ոլորտներում, որոնց աշխատակիցները հետազոտվում են նշված հիվանդությունների և մանրէակրության վերաբերյալ):,
թ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.1-ին և 10.2-րդ կետեր՝
10.1. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ով պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտության արդյունքում վիրուսի բեռնվածությունը >2000 մ/մ դեպքում), քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում) չի թույլատրվում իրականացնել ինվազիվ բժշկական միջամտություններ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում՝ մինչ քրոնիկ հեպատիտ Բ-ի դեպքում վիրուսի բեռնվածությունը < 2000 մ/մ, իսկ Ց-ի՝ կայուն վիրուսաբանական պատասխանի արդյունքները բուժման ավարտից 24 շաբաթ հետո պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով ռիբննուկլեինաթթվի (ՌՆԹ) բացասական արդյունք): Վիրուսային հեպատիտ Ց-ի անտիգենակիրներին չի թույլատրվում իրականացնել ինվազիվ բժշկական միջամտություններ՝ արյունաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` արյան հավաքագրման և փոխներարկման կետերում և բաժանմունքներում, մանկաբարձագինեկոլոգիական, այդ թվում՝ նորածնային, վիրաբուժական, վերակենդանացման, դիալիզի բաժանմունքներում, ստոմատոլոգիական կաբինետներում, միջամտությունների կաբինետում: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ստոմատոլոգները, արյան, դրան փոխարինող և այլ կենսաբանական հեղուկների հետ աշխատող, ինչպես նաև գեղեցկության սրահներում մաշկի ամբողջականության խախտմամբ և դրա խորանիստ շերտերի ներգրավմամբ կոսմետիկ միջամտություններ իրականացնող (կոսմետիկ միջամտություններ իրականացնող, դաջվածքի մասնագետ, մատնահարդար, ոտնահարդար) սուր վիրուսային հեպատիտ Բ-ով, Ց-ով պացիենտի բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է յուրաքանչյուր հիվանդության համար նախատեսված վարման ազգային ուղեցույցին համապատասխան: Նրանց աշխատելու թույլտվություն տրվում է միայն առողջանալուց հետո, յուրաքանչյուր առանձին հիվանդության դեպքում` այդ հիվանդության համար բուժումից հետո սահմանված կարգով իրականացվող հետազոտությունների բացասական արդյունքների հիման վրա:»,
10.2. Վիրուսային հեպատիտ Բ-ի վերաբերյալ հետազոտվող քանակակազմը (անձնակազմը) կցում է նաև տեղեկանք վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ ստացած պատվաստումների վերաբերյալ: Վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի տեսակետից խոցելի քանակակազմը պատվաստումների ամբողջական կուրսն (եռանվագ) ավարտելուց 6 ամիս հետո 1 անգամ ենթակա է հետազոտման վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային (ՀԲՍ) հակածնի և հակամարմինների տիտրի նկատմամբ: Հակածնի բացասական արդյունքի և հակամարմինների 10 միջազգային միավորին հավասար կամ ավելի լինելու դեպքում՝ վերջիններս ենթակա չեն հետազոտման:»,
ժ. 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
ժա. 15-րդ կետում «որդակրությամբ» բառը փոխարինել «հելմինթոզներով» բառով, Հիմենոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքում բուժված անձինք աշխատելու թույլտվություն են ստանում միայն բուժման կուրսն ավարտելուց հետո` կրկնակի բժշկական զննության և հետազոտությունների արդյունքների (բացասական) հիման վրա բառերը հանել,
ժբ. 16-րդ կետը «իրականացման» բառից հետո լրացնել «համար» բառով,
ժգ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17. Գործատուն (կազմակերպության տնօրենը) պատասխանատու է կազմակերպության աշխատողների՝ սույն որոշմամբ սահմանված կարգով ժամանակին բժշկական զննությունների չենթարկելու, նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար: Կազմակերպության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը լրացնում է բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված ձևաչափով: Գործատուն ապահովում է կազմակերպության աշխատողների՝ սույն որոշմամբ սահմանված կարգով նախնական և պարբերական բժշկական զննությունների ենթարկվելը:»,
ժդ. 17-րդ կետից հետո լրացնել նոր 17.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«17.1. Պարտադիր բժշկական զննության ծախսերը իրականացվում են գործատուի հաշվին: Գործատուի հաշվին իրականացվող պարտադիր բժշկական զննության ծախսերը և դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը իրականացվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության օրենքի «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով,
ժե. 18-րդ կետը «ղեկավարն» բառից հետո լրացնել «կամ նրա հրամանով նշանակված բժշկական զննությունների համար պատասխանատու անձը» բառերով,
ժզ. 18-րդ կետից հետո լրացնել նոր 18.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«18.1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում պարբերական բժշկական զննությունների ենթարկված անձանց զննության արդյունքները լրացվում են բժշկական զննության դիմած անձի մշտական (եթե դիմողը սպասարկվում է տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում) կամ ժամանակավոր ամբուլատոր քարտում»,
ժէ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման հավելված 1-ի 21-րդ կետով նախատեսված դեպքերի:»,
ժը. 20-րդ կետի 10-րդ կետում բառերը փոխարինել 10-րդ և 10.1-ին կետերում բառերով, իսկ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի պետի բառերը փոխարինել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնի ղեկավարի բառերով,
ի. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված անձանց, ինչպես նաև 2-րդ կետում նշված այն անձանց, որոնք արտադրական պրակտիկա են անցնում որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված կազմակերպություններում, և որոշման N 2 հավելվածի 8-րդ և 10-րդ կետերում նշված անձանց, որոնք սննդային արտադրանքի (սննդամթերքի) արտադրության և (կամ) շրջանառության փուլերում անմիջական շփում ունեն սննդամթերքի հետ, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) նախնական և պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշմամբ::
2. Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
3. Որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
4. Որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:
5. Որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված