20 Դեկտեմբերի 2018, 1505 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 643-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու, անտառային կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 643-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում « 106163.0» թիվը փոխարինել «77660.9» թվով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «3300.0 » թիվը փոխարինել «588.0» թվով.
3) 2-րդ կետի 5-րդ ենթակետում «36000.0» թիվը փոխարինել «29992.0» թվով.
4) 2-րդ կետի 6-րդ ենթակետում «791646.5» թիվը փոխարինել «828868.6» թվով.
5) որոշման NN 3, 4 և 5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված