Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2018, 1474 - Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 67-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել որոշման ընդունում՝ 100 տոկոս պետական մասնակցությամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 78 143 372 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող զբոսանավը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դասական աճուրդով օտարելու մասին՝ որպես մեկնարկային գին սահմանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված՝ 90 915 000 դրամ շուկայական արժեքը: