Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2018, 1484 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել՝
1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն մեկ անձից գնման ընթացակարգի կիրառմամբ ձեռք բերել մարդատար ավտոմեքենա (միկրոավտոբուս)՝ 26,000.0 հազ. դրամ արժեքով, չկիրառելով նշված կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսվող ձեռքբերումն իրականացնելն «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 01 բաժնի 01 խմբի 01 դասի «01. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանում», 01 բաժնի 01 խմբի 01 դասի «06. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացում», 09 բաժնի 05 խմբի 02 դասի «08. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» ծրագրերի շրջանակներում՝ չկիրառելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման N 14 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը 10 օրացուցային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսվող փոփոխությունները: