20 Դեկտեմբերի 2018, 1485 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 106-Ա և Դիլիջանի համայնքի ղեկավարի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի N 490-Ա որոշումներով Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի N 137/2 հասցեում գտնվող` 258 403 192,2 դրամ կադաստրային արժեք ունեցող, 20,80541 հեկտար մակերեսով և Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի N 137/3 հասցեում գտնվող` 6 937 315,1 դրամ կադաստրային արժեք ունեցող, 0,55856 հեկտար մակերեսով հողամասերի (այսուհետ՝ գույք)՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` օրենքով սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին: