Կառավարության որոշումներ

26 Հունվարի 2006, 57 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ծառայողներին առողջական եզրակացություն տալիս են ՝

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (ԿՌԲՀ),

բ) հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը,

գ) կենտրոնական պոլիկլինիկայի ռազմաբժշկական հանձնաժողովը,

դ) հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովը,

ե) զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովները:

Փրկարարական ծառայողներին բժշկական փորձաքննության հարցերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին ենթարկվում են հոսպիտալային և կենտրոնական պոլիկլինիկայի հանձնաժողովները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումները փրկարարական ծառայողների բժշկական փորձաքննության հարցերում վերջնական են:

Իրենց գործունեության մեջ փորձաքննության մարմինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով:

2. Փրկարարական ծառայողները սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովներ ուղեգրվում են Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի լիազորած պաշտոնատար անձի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: