Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2018, 1508 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 250 ՄՎՏ ԳԱԶԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՈՎ ԿՈՄԲԻՆԱՑՎԱԾ ՑԻԿԼՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՆԱԽԱԳԾԵԼՈՒ, ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ, ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՇԱՐԱԴՐՎԱԾ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքված «Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրին՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված շրջանակային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիրը:
Հավելված